Քրիս Նոտի մասնակցությամբ տեսարանը հեռացրել են «Եվ պարզապես այսպես» սերիալի եզրափակիչ էպիզոդից

11:12   7 հունվարի, 2022

Միստեր Բիգի մասնակցությամբ տեսարանը, որին մարմնավորում է Քրիս Նոտը, հեռացվել է «Եվ պարզապես այսպես» սերիալի եզրափակիչ էպիզոդից սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին, գրում է Variety-ն։

Սերիալը «Սեքսը մեծ քաղաքում» նախագծի շարունակությունն է, որում դերասանը կատարում է «երազանքի տղամարդու»՝ Միստեր Բիգի դերը։ Վերջին էպիզոդը «HBO Max» սթրիմինգային հարթակում պետք է թողարկվի 2022թ․-ի փետրվարի 3-ին։ Հոդվածի հեղինակը նշել է, որ էպիզոդում Նոտի մասնակցությամբ տեսարան կար, որի հերոսը մահացել է սերիալի սկզբում։

Սթրիմինգային ծառայության ղեկավարությունը որոշել է հեռացնել նրա մասնակցությամբ տեսարանը 2021թ․-ի դեկտեմբերին դերասանի մասնակցությամբ սեռական սկանդալի ֆոնին։ Նոտը հերքում է իր մեղքը։

 



© NEWS.am STYLE