«Իմ սեր». Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

13:42   7 հունվարի, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան ջերմ լուսանկարով շնորհավորել է ամուսնուն։

image_123986672-2.JPG (452 KB)

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում զույգը, որի հարսանիքը տեղի է ունեցել 2021թ․-ի նոյեմբերին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

267269266_4891366240921156_4046133734962426311_n.jpg (523 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին մոխրագույն վերարկու էր կրում, որը համադրել էր սեւ հագուստի հետ։ Սոնան արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ շարֆ, արեւային ակնոց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Հունաստանում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE