«Total black». Հռիփսիմե Հակոբյանի լուքը

21:45   7 հունվարի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

271200828_477654727057397_5217836057107685704_n.jpg (279 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների մայրիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվությունը տվել է արտահայտիչ դիմահարդարմանը։ Հռիփսիմեն լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

266170802_464816335007903_2250868035951469870_n.jpg (233 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ պիջակի հետ։ Երկու երեխաների մայրիկը հավաքել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE