«Կաղամարի խաղը» սերիալի աստղ Չոն Հո Ենը զարդարել է «Vogue»-ի շապիկը

15:01   7 հունվարի, 2022

Հարավկորեացի մոդել եւ դերասանուհի Չոն Հո Ենը դարձել է առաջին կորեուհին, որը միայնակ զարդարել է «Vogue» ամսագրրի ամերիկյան տարբերակի շապիկը, հայտնում է CNN-ը։ Պարբերականը «Կաղամարի խաղը» սերիալի աստղի հետ ծավալուն հարցազրույց է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Vogue (@voguemagazine)

«Իմ ամբողջ կյանքը փոխվեց ընդամենը մեկ ամսում»,- հարցազրույցի ընթացքում խոստովանել է դերասանուհին։ Նա պատմել է, որ Նյու Յորքում չորս տարի է ապրել՝ աշխատելով որպես մոդել, մինչ իրեն առաջարկել են շտապ հայրենիք վերադառնալ՝ մասնակցելու նկարահանումներին։ Դրանից հետո դերասանուհին համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։

Նախորդ տարի հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալը, որը պատմում է գոյատեւման դաժան խաղի մասին, դարձել է ամենահանրաճանաչը Netflix-ի պատմության ընթացքում։ Պրեմիերային հաջորդած 25 օրվա ընթացքում այն դիտել են 111 միլիոն անգամ։ Շոուի թողարկումից հետո Ինստագրամում Չոն Հո Ենի հետեւորդների քանակն ընդամենը երեք շաբաթվա ընթացքում 400 հազարից դարձել է 15 միլիոն։ Նա սերիալում կատարել է հյուսիսկորեացի փախստական Կան Սե Բեկի դերը։

 



© NEWS.am STYLE