Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը հաստատել է, որ սիրավեպ ունի Քանյե Ուեսթի հետ (ֆոտո)

14:09   7 հունվարի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ֆոքսը «Interview» ամսագրին պատմել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հանդիպման մասին՝ այդ կերպ հաստատելով ռեփերի հետ հարաբերությունների մասին լուրերը։

Կինոյի աստղի խոսքով՝ ինքն ու ռեփերը Մայամիում հանդիպել են Նոր տարվա նախօրեին։ «Դա վայրկենական կապ էր»,- ընդգծել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Interview Magazine (@interviewmag)

Զույգը միասին այնքան ուրախ է եղել, որ որոշել է չկորցնել այդ «էներգիան» եւ մեկնել Նյու Յորք՝ դիտելու «Ստրուկների խաղը» մյուզիքլը։ «Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը վեցին, ներկայացումը սկսվում էր յոթին, եւ նա հասցրեց։ Ես տպավորված էի»,- ասել է դերասանուհին։

Մյուզիքլից հետո Ֆոքսն ու Ուեսթն ընթրիքի են գնացել դերասանուհու սիրելի՝ «Carbon» ռեստորան, ուր ռեփերը ֆոտոշարք է կազմակերպել ընտրյալի համար, մինչ հաստատության մյուս հյուրերն ընթրում էին։

View this post on Instagram

A post shared by Interview Magazine (@interviewmag)

Նախորդ տարվա սկզբին Քիմ Քարդաշյանը յոթ տարվա համատեղ կյանքից հետո դիմել է Քանյե Ուեսթից բաժանվելու համար։ Նշվում էր, որ նրանք ամուսնական պայմանագիր ունեն, որը նրանցից ոչ ոք չի վիճարկում։ Մասնավորապես, Քիմն ամուսնուն խնդրել է չորս երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության մասին։



© NEWS.am STYLE