Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր կդառնա

16:08   7 հունվարի, 2022

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Նիկոլաս Քեյջը կրկին հայր կդառնա։ Նորությունը հայտնել է նրա ներկայացուցիչը։ Աստղի հինգերորդ կինը 2022թ․-ին նրան եւս մեկ երեխա կպարգեւի։ Փոքրիկը 58-ամյա Քեյջի երրորդ երեխան կլինի։ Դերասանը երկու որդի ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախորդ հարաբերությունների ընթացքում՝ Ուեսթոնը 31 տարեկան է, Քալ-Էլը՝ 16։

57-ամյա Քեյջը եւ 27-ամյա Շիբատան ծանոթացել են 2020թ․-ին Ճապոնիայում, ուր Քեյը նկարահանվում էր «Ուրվականների երկրի բանտարկյալները» ժապավենում։ Նրանք ամուսնացել են 2021թ․-ի փետրվարի 16-ին Լաս Վեգասում։

Ռիկո Շիբատան եւս դերասանուհի է։ Ամուսինները միասին առաջին անգամ կարմիր գորգին հայտնվել են 2021թ․-ի հուլիսին՝ մասնակցելով «Խոզ» ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերում Նիկոլաս Քեյջն է։

 

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE