Դերասան Մաքսիմ Դրոզդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի որդին դաժան ծեծից հետո

19:13   7 հունվարի, 2022

Դեկտեմբերի 12-ին ռուս դերասան Մաքսիմ Դրոզդը հայտնել է, որ որդուն՝ Եգորին, դաժան ծեծի են ենթարկել։ Սերիալների աստղը չէր բացահայտել մանրամասները, սակայն նշել էր, որ որդին ծանր վիճակում է։ Այսօր դերասանը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի 24-ամյա տղան Մոսկվայում ծեծկռտուքից հետո։

Դերասանն ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Դատելով լուսանկարից՝ Դրոզդն ու նրա հարազանտները Սուրբ ծննդի առիթով Նովոդեւիչի վանք են գնացել։ Արտիստը տոնի առիթով շնորհավորել է հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Максим Дрозд (@maxdrozd)

«Եգորը լավ տեսք ունի, նրան առողջություն եմ մաղթում», «Շնորհավորում եմ։ Լավ է, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ ավարտվեց»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Դերասանի 24-ամյա որդու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Անհայտ անձը մայրաքաղաքում գտնվող բարից դուրս գալիս մի քանի անգամ հարված է Եգորի գլխին, Դրոզդ կրտսերը հարվածել էր գլուխը նաեւ ընկնելու ընթացքում, ինչի արդյունքում վնասվածքներ էր ստացել։ Նա սարասփելի վիճակում տուն է հասել, մայրը նրա համար շտապօգնություն է հրավիրել։ Հայրը կոչ էր արել աղոթել որդու առողջության համար։ Դեկտեմբերի 27-ին Եգորին դուրս են գրել հիվանդանոցից։



© NEWS.am STYLE