Պետրոսյանի կինը պատասխանել է քննադատությանը․ պատճառն արտասովոր գլխարկն է

20:26   7 հունվարի, 2022

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, կտրուկ է արձագանքել իր կապույտ գլխարկի քննադատությանը։ Որոշ հետեւորդների դուր չի եկել արտասովոր աքսեսուարը։ Բլոգերը չի լռել եւ կտրուկ է պատասխանել օգտատերերին։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

«Վերջին մի քանի օրվա ընթացքում իմ նկատմամբ բացասականի ալիք է սկսվել։ Այդ ամենի պատճառը գլխարկն է։ Այսօր տեղեկատվական առիթի են վարծում ամեն ինչ։ Եվ նույնիսկ գործված գլխարկը։ Այդ պատճառով ես ու գլխարկը ներխուժում ենք ձեր լրահոս։ Հակառակ դեպքում նրանք կեղտոտելու ոչինչ չեն ունենա»,- գրել է Տատնայան։ Հետեւորդները մատնանշել են հեգնանքը, որոնք Բրուխունովան պատասխանել է հեյթերներին։

2018թ․-ի նոյեմբերին Պետրոսյանն ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից, մի քանի ամիս անց ամուսնացել Բրուխունովայի հետ։ Նախորդ տարվա գարնանը հումորիստի կինը լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Փոքրիկին տվել են Վահան անունն ի պատիվ Պետրոսյանի հոր։

 

 



© NEWS.am STYLE