Սաշա Սավելեւան լրջորեն տուժել է վթարից՝ ամուսնու եւ երեխայի հետ ձյունագնաց մեքենայով երթեւեկելիս

22:11   7 հունվարի, 2022

Մինչեւ ամանորյա տոները, երգչուհի Սաշա Սավելեւան խոստովանել է, որ նա այն մարդկանցիցի չէ, որ արձակուրդը կարող է հեռուստացույցի դիմաց նստած անցկացնել։ Այդ իսկ պատճառով ամուսնու եւ որդու հետ կատարողը մեկնել է քաղաքից դուրս։

Ավելի ուշ պարզվել է, որ ամանորյա զվարճանքն նրա համար ավարտվել է վնասվածքով։ Այժմ աստղին մի քանի շաբաթ հարկադրված արձակուրդ է սպասվում։

«Մենք որոշեցինք ձյունագնաց մեքենայով երթեւեկել։ Առջեւում տեսնելով մի բլուր՝ ծառի դուրս եկած արմատներով ես բղավեցի, որ ամուսինս արգելակի։ Բայց մինչ մենք կշրջվեինք մարմինս վտանգի մասին ազդանշան տվեց՝ կողքի ընկիր։ Ակնհայտ է, որ մայրական բնազդն աշխատել է, անհանգստացնող մտքեր, եւ ահա, Լեոնը ընկած է ինձ վրա, եւ ես ձյան վրա եմ։ Բոլորը ողջ են, ձյունագնաց մեքենան չի շրջվել։ Միայն ձեռքի դժոխային ցավ: Շոկ, սրտխառնոց եւ վախ։ Ճանապարհ դեպի վնասվածքաբանության բաժանմունք։ Ուլտրաձայնային հետազոտություն եւ ոսկրային ճաք, վնասվածք։ Գիպս։ Ամենացավալին այն է, որ ես չեմ կարող ֆլեյտա, դաշնամուր նվագել եւ թենիս խաղալ»,-գրել է Սավելեւան։

Կատարվածն արտիստուհուն ստիպել է այլ կերպ նայել ձնագնացներին եւ ավելի լուրջ մտածել այն վտանգի մասին, որը դրանք կրում են:



© NEWS.am STYLE