«Գեղեցիկ զույգ». Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

19:39   7 հունվարի, 2022

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

271535364_6749101868494276_914840792059945909_n.jpg (232 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Կադրում զույգը դասական հագուստ է կրում եւ ջերմ գրկախառնված է։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ զույգ»։

Alina Martirosyan.jpg (263 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, վարդագույն բլուզ։ Նա արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ «Բարի երազանքները միշտ կատարվում են»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE