«Նոր տարի, նոր սկիզբ, նոր ուղի»․ Օլյա Հակոբյան

23:41   7 հունվարի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր, տոնական ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

View this post on Instagram

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Օլյան կրում է սպիտակ վերնաշապիկ, գունավոր փայլերով կիսաշրջազգեստ, վարդագույն բարձրակրունկներ։ Դերասանուհու ալիքավոր մազերն արձակված են, մեղմ ու ընդգծված շպարով է։ «Նոր Տարի, նոր սկիզբ, նոր ուղի», - գրել է դերասանուհին, ապա հետեւորդներին հարցրել է, թե որ լուսանկարն են հավանում։

 IMG_7410.JPG (162 KB)

«Երկու նոր նախագիծ ունեցա, ինչի համար շատ ուրախ եմ, իսկ վատ տրամադրությունն ու բացասականը թողել եմ 2021-ում: Հիմա տարված եմ նոր ծրագրերի իրականացմամբ. մեծ հույսեր ունեմ, որ ամեն բան կստացվի, Աստված առաջ: Ծրագրերս շատ են, ու լիահույս եմ, որ դրանք կկատարվեն, բայց այնպիսի բնավորություն ունեմ, որ մինչեւ չկատարվեն, չեմ բարձրաձայնի: Միայն կհավելեմ, որ երջանիկ եմ, որ սիրելիներս առողջ են, ես էլ՝ նրանց հետ: Մեր օրերում դա դարձել է չափորոշիչ: Մաղթում եմ, որ առողջ լինենք ու ապրենք Խաղաղ երկնքի տակ», - ամփոփելով 2021 թվականը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է երիտասարդ մայրիկը։

 

Լուսանկարները՝ sea_am



© NEWS.am STYLE