«Համաձայնեք, որ ձմռան շունչն ամենաշատը զգում եք տոնական օրերին»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ

17:43   8 հունվարի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

271273692_5212577042158426_5842238802693145358_n(1).jpg (108 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ամուսինները մեղմ ժպտում են։ Իրինան հմայիչ կերպարում է․ կրում է սեւ գույնի, ուսը բաց զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Համաձայնեք, որ ձմռան շունչն ամենաշատը զգում եք տոնական օրերին։ Երբ տանն ես, երեխաներիդ ու սիրելիիդ հետ, բավականին շատ ժամանակ ունես իրենց հետ անցկացնելու, ֆիլմեր դիտելու, սիրածդ գիրքը կարդալու, և պարզապես ոչինչ չանելու եւ վայելելու ազատ ժամանակդ։ Այդպես պետք է լինի ձմեռը մի տեսակ տաքուկ։ Ու չմոռանաք կրկնել, որ սիրում եք ու շաաաատ», - գրել է երիտասարդ մայրիկը։

image_6487327 (3)-4.JPG (247 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում։ «Ամենակարեւորը կյանքում չկորցնել աշխատասիրությունը եւ լավատեսությունը միաժամանակ։ Քանի որ թեկուզ մի փոքր թերահավատությունը կփչացնի ձեր ամբողջ աշխատանքը։ Միշտ հիշեք գործունեությունն ունի արդյունք, իսկ ցանկալի արդյունքը պահանջում է լավատեսություն։ Որովհետեւ երբ դու լավ ես տրամադրվում հենց էդպես էլ լինում է, քանի որ խոսքը ուժ ունի։ Միշտ որևէ գործ անելիս խոսեք լավը ու ամեն բան ինքնստինքյան կգնա դրան»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE