Մահացել է «Օսկար»-ի առաջին սեւամորթ դափնեկիր Սիդնի Պուատյեն

12:00   8 հունվարի, 2022

Կյանքի 95-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Սիդնի Պուատյեն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ վկայակոչելով Բահամյան կղզիների արտաքին գործերի նախարար Ֆրեդ Միտչելին:

«Մենք կորցրինք Բահամյան կղզիների մեծ բնակչին, եւ ես կորցրի մտերիմ ընկերոջս», — նշել է Միտչելը:

Մահվան պատճառները չեն հայտնում։

Պուատյեն 1964թ․-ին դարձել է առաջին սեւամորթ դերասանը, որը ստացել է «Օսկար»։ Մրցանակը նրան հանձնել են «Դաշտային շուշաններ» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։  

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE