Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի հարսանիքն է (վիդեո)

15:31   8 հունվարի, 2022

Այսօր Արցախում տեղի է ունենում երգիչ Վլադիմիր Արզումանյանի եւ նրա ընտրյալի` Աննայի հարսանիքը: Այս մասին տեղեկանում ենք երգչի ինստագրամյան էջի Story բաժնի հրապարակումներից:

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել էին 2019 թ-ին` Շուշիում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով սիրելիին, երգիչը նշել էր. «Առաջին անգամ Աննային տեսել եմ Ստեփանակերտի հրապարակում. միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանը «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողն է:



© NEWS.am STYLE