Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի 17-ամյա որդին ինքնասպան է եղել

20:08   8 հունվարի, 2022

Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը հայտարարել է, որ իր 17-ամյա որդին ինքնասպան է եղել: Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Իմ հիանալի որդին՝ Նեվիմ Ալի Շեյն Օ'Քոնորը, իմ կյանքի լույսը, այսօր որոշել է վերջ դնել իր երկրային պայքարին, եւ այժմ նա Աստծո հետ է։ Թող խաղաղությամբ հանգչի, եւ թող ոչ ոք չհետեւի նրա օրինակին։ Իմ զավակ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Հանգչիր խաղաղությամբ», - գրել է նա։

sid-pic4_zoom-1500x1500-40551.jpg (127 KB)

Դրանից երկու օր առաջ Շինեյդը հայտնել էր, որ որդին կորել է։ Հունվարի 7-ին Շեյնին վերջին անգամ տեսել են Դուբլինում, հունվարի 8-ին ոստիկանությունը նրան մահացած է հայտնաբերել:



© NEWS.am STYLE