«Գեղեցկուհի»․ Արմինկան՝ հմայիչ կերպարում

20:51   8 հունվարի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։

271404764_414483770371009_3198450181535805654_n(1).jpg (151 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է սեւ բլուզ, նույն երանգի տաբատ, այս տարվա թրենդային գույն ճանաչված մանուշակագույն երանգի բաճկոն։ Արմինկան արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ Երգչուհին, որը բնակավում է Միացյալ Նահանգներում գրառումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցկուհի»։

270212257_289094713264811_4464192299533500025_n(1).jpg (162 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել տոնածառի ֆոնին։ Նա կրում էր մեջքի հատվածում բացվածքով, սեւ գույնի զգեստ։ Արմինկան հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Գո՞հ եք այս տարուց», - հրապարակմանը կից հետեւորդներին հարցրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE