«Ֆանտաստիկ»․ Եվա Բաղդասարյանի գրավիչ կերպարը

22:39   8 հունվարի, 2022

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

271185351_232735179010823_6747973238782243402_n(1).jpg (285 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է համարձակ դեկոլտեով, արծաթափայլ ուլտրակարճ զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, երկարաճիտներ։ Եվան արձակել է մազերը, նախապատվությունը տվել վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ֆանտաստիկ», «գեղեցկուհի»։

Eva Baghdasaryan.jpg (191 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Եվան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Երբեք ուշ չէ դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում ես լինել»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE