Ծառերի նոր տեսակն անվանակոչել են դերասան Լեոնարդո դի Կապրիոյի պատվին

12:09   9 հունվարի, 2022

Կամերունում վերջերս հայտնաբերված մշտադալար բույսը որոշել են անվանակոչել ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի պատվին: Այսպիսով, Մեծ Բրիտանիայի Քյու թագավորական բուսաբանական այգու գիտնականները որոշել են նշել ամերիկացի դերասանի էկոլոգիական ակտիվությունը։

Վերջերս Կամերունում հայտնաբերված արեւադարձային ֆլորայի ներկայացուցիչը Uvariopsis dicaprio-ն մշտադալար ծառ է, փայլուն դեղին ծաղիկներով, որոնք աճում են հենց բնի վրա: Հիմա այդ տեսակը անհետացման վտանգի տակ է։ Նրան անվանել են Դի Կապրիոյի պատվին, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն դերասանին, որն օգնել է կանգնեցնել Կենտրոնական Աֆրիկայում ամենախոշոր Էբոյի անտառահատումը, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE