«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

15:38   9 հունվարի, 2022

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որում պատկերված է ամուսնու հետ։

271551410_880725625942376_8919680223842940369_n(1).jpg (184 KB)

Երգչուհին, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգում տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Մարտան հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպորտային տաբատ, հուդի, փքաբաճկոն։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում է գլխարկը։ «Գեղեցիկ զույգ», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

270222415_1569475453408789_7402902797229627297_n.jpg (212 KB)

Օրեր առաջ երգչուհին հրապարակել էր ավագ որդու լուսանկարն ու կարճ մակագրել այն․ «Ծնունդդ շնորհավոր, իմ Նեո»։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել երգչուհու որդուն։



© NEWS.am STYLE