Ալեք Բոլդուինը հերքել է այն հայտարարությունները, թե ինքը չի պահպանում քննության պահանջները

15:17   9 հունվարի, 2022

Դերասան Ալեք Բոլդուինն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հերքել է այն հայտարարությունները, թե իբր ինքը չի պահպանում 2021 թվականի հոկտեմբերին «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ հրաձգության գործով հետաքննության պահանջները:

«Ցանկացած ենթադրություն այն մասին, որ ես չեմ կատարում խնդրանքները, հրամանները, հետաքննության կամ խուզարկության պահանջները, դա հիմարություն է», — հայտարարել է դերասանը:

Նա պարզաբանել է, որ հետաքննությունը «գործընթաց է», եւ իրավապահները պետք է հարցում կատարեն այն նահանգին, որտեղ նա ապրում է իր հեռախոսի տվյալներ մուտք գործելու համար:

«Նրանք չեն կարող պարզապես մտնել Ձեր հեռախոս եւ վերցնել ձեր լուսանկարները, կամ կնոջն ուղղված սիրային նամակները, կամ ինչ ունեք», - պարզաբանել է Բոլդուինը:

Դերասանն ընդգծել է, որ պատրաստ է ամբողջությամբ ենթարկվել հետաքննության պահանջներին։ Նրա խոսքով՝ նկարահանման հրապարակում զոհված օպերատոր Գալինա Հաթչինսի հիշատակը հարգելու լավագույն միջոցը պատահածի մասին ողջ ճշմարտությունը պարզելն է:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE