«Սեր ենք ուղարկում Ձեզ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

17:49   9 հունվարի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

271454876_681651669510858_280054536568823380_n(1).jpg (138 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտն ու նրա ամուսինը ջերմ ու ամուր գրկախառնված են։ Երիտասարդ դերասանուհին կրում է երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Սեր ենք ուղարկում Ձեզ, - հրապարակմանը կից գրել է նա։

269887010_320579779941798_4716728884830687395_n(1).jpg (135 KB)

Ավելի վաղ արված հրապարակմամբ Անահիտը շնորհավորել էր որդու՝ Հայկի ծննդյան օրը։ «Չի եղել մի դեպք, որ կոնֆետ ցանկանա ու չբաժանի հավասար 4 մասի, տղա ով նրբանկատ է ծնողի հանդեպ, 9 տարեկանում ինձ համար սուրճ է պատրաստում եւ զգում, երբ տրամադրության անկում ունեմ ... Ասպետ է իր վարվեցողությամբ, զիջողականությամբ ու հարգելու մեծ կարողությամբ...լսող ու շուտ ըմբռնող... երկրորդ դասարան էր, երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր . «հասկացեք ՛ մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում, նրան շատ դժվար է հասցնել»»,- գրել էր Անահիտը։



© NEWS.am STYLE