«Երջանիկների թիվն աշխարհում մի հոգով ավելացավ...»․ Էմմա Սապունջյանի լուսանկարը ծովափնյա հանգստից

18:38   9 հունվարի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարով։

271463051_468214198085278_8750144028793018013_n(1).jpg (246 KB)

Ինտագրամյան էջում հրապարակված նոր կադրերում Էմման կերպարանք է ընդունել եգիպտոսյան գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտակ երանգի վերնաշապիկ-զգեստ, որն էլ համադրել է ամառային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջական են դարձնում գոտին եւ արեւային ակնոցը։ Էմմայի վարսերն արձակված են, առանց շպարի է։ «Եկել եմ ծով, երջանիկների թիվն աշխարհում մի հոգով ավելացավ...», - գրել է դերասանուհին, ապա հավելել՝ #էմուլիկըերջանիկա հեշթեգը։

Emma Sapunjyan-1.JPG (215 KB)

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում Էմման պատկերված էր տոնածառի ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր մոխրագույն սվիտերի հետ։ Էմման երկարաճիտներ էր ընտրել ու սպիտակ գլխարկ։



© NEWS.am STYLE