Լուսանկարվելու հերթեր ու խենթ իրարանցում. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի բացօթյա ելույթն ու հանդիպումը երկրպագուների հետ (ֆոտո/վիդեո)

21:03   9 հունվարի, 2022

Seasons Park Station ձմեռային այգին այսօր առավել, քան զվարթ էր ու մարդաշատ, քանի որ հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային ու նրա երկրպագուներին: Հազարավոր ժպիտներ, սպասումով լի հայացքներ, տարբեր տարիքի մարդիկ, որոնք, պարզապես, եկել էին շփվելու ու իրենց սրտի խոսքը հղելու Հայաստանին սպասված հաղթանակը նվիրած երգչուհուն: Եվ ահա՝ բեմում հայտնվեց Մալենան, իսկ րոպեներ անց այգում սկսվեց  իսկական խենթություն…

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եկել եք ինձ տեսնելու համար: Այսօր իմ մենահամերգը չէ, բայց դուք այնքան շատ եք... անհավատալի է»,-բեմից նշեց երգչուհին ու խոստացավ ելույթից հետո լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:

image1.jpeg (968 KB)

Երգչուհին կատարեց երկու երգ` «Մանկական Եվրատեսիլ»-ում իրեն ու Հայաստանին հաղթանակ բերած «Քամի, քամի»-ն ու «Արեւիկ» խմբի «Երազանք»-ը, որը եւս արդեն հասցրել է սիրվել Մալենայի cover տարբերակով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ինչպես խոստացել էր` երգչուհին չզլացավ նաեւ լուսանկարվել ու շփվել երկրպագուների հետ: Իսկ 14-ամյա երգչուհուն տեսնել ու լուսանկարվել ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ նրա` բեմից իջնելն այգում խենթ իրարանցում առաջացրեց:

IMG_0037.JPG (3.97 MB)

Միջոցառումը կազմակերպվել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ՝ Հանրային Հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Մալենայի ու նրա հայ երկրպագուների ջերմ հանդիպման մանրամասները` մեր ֆոտո եւ վիդեո անդրադարձներում:

image2.jpeg (535 KB)

IMG_0055.JPG (3.85 MB)

IMG_0061.JPG (2.75 MB)

IMG_0068.JPG (2.84 MB)

IMG_0071.JPG (3.36 MB)

IMG_0074.JPG (2.96 MB)

IMG_0076.JPG (2.40 MB)

IMG_0083.JPG (3.91 MB)

IMG_0081.JPG (3.39 MB)

IMG_0085.JPG (3.99 MB)

IMG_0089.JPG (4.10 MB)

IMG_0091.JPG (4.17 MB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE