Հայտնի են «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները

10:01   10 հունվարի, 2022

Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է «Ոսկե գլոբուս 2022» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունը։ Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանցել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։

Այս տարի 79-րդ մրցանակաբաշխության արարողությունն ուղիղ չի հեռարձակվել, այդ պատճառով հաղթողների անունները հրապարակվել են մրցանակաբաշխության Twitter-ի էջում։

«Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արաժանացել Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», իսկ ճապոնական «Նստիր իմ մեքենայի ղեկին» դրաման մրցանակ է ստացել որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։  



© NEWS.am STYLE