«Օրվա լուքը»․ Լիլիթ Մուրադյան (ֆոտո)

13:41   10 հունվարի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

image_6487327-35.JPG (178 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը վառ վերարկու է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Օրվա լուքը»,- մեկնաբանություններում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլիթը ձմեռային կերպարում էր։ Նա մուգ բլուզ էր կրում, մոխրագույն տաբատ, փետրաբաճկոն։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ «Ես այնքան շատ եմ մտածում երեխաների ապագայի մասին, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ այնքան հասանելի է դարձել, մեր մանկության երազանքներն իրենց համար սովորական առօրյայի մի մասն են, բայց պայքարելն անիմաստ է, պետք է պարզապես տալ իրենց սեր, շատ սեր, չպարտադրել, որ լինեն մեր ուզածի պես, կամ ապրեն մեր կանոններով, այլ պարզապես լինեն երջանիկ իրենց աշխարհում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE