«Մի նկարի պատմություն». Լուսինե Թովմասյանի լուսանկարները հանգստից

16:47   10 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հանգստի ընթացքում։

271587114_347558800516913_8296166342464389140_n.jpg (223 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է․ նա բաց գույնի տոպ եւ շրջազգեստ է ընտրել, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Արդեն մյուս նկարում Լուսինեին է մոտենում որդին՝ Ալեքը։ «Մի նկարի պատմություն»,- մեկնաբանություններում գրել է նա։

271654580_347558807183579_2460954837323325989_n.jpg (231 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր զավակների՝ դստեր եւ որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Հանգիստը, թերեւս ամենակարևոր ու անհրաժեշտ շրջանն է մեզ համար։ Այն պետք է ճիշտ օգտագործել. վերականգնել ուժերը, ազատվել վատ մտքերից ու դրական էմոցիաներով վերադառնալ սիրելի աշխատանքիդ», - գրել էր Լուսինե Թովմասյանը: 



© NEWS.am STYLE