«Սիրուն»․ ինչ զգեստ է ընտրում Էլեն Ասատրյանը երեկոյան կերպարի համար

18:45   10 հունվարի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

image_6487327 (2)-10.JPG (301 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էլենը սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Էլենը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Elen Asatryan-5.JPG (74 KB)

Օրերս տեղադրված լուսանկարում Էլեն Ասատրյանը սեւ զգեստ-պիջակ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ դերասանուհին զգեստը համադրել էր երկարաճիտների հետ։ Էլենն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուաարները՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Հիացնում ես քո գեղեցկությամբ»։



© NEWS.am STYLE