Քանյե Ուեսթը եւ Դեմնա Գվասալիան աշխատում են Gap-ի համար հավաքածուի վրա

13:12   10 հունվարի, 2022

Քանյե Ուեսթը եւ Balenciaga-ի ստեղածագործական տնօրեն Դեմնա Գվասալիան սկսել են աշխատել Gap-ի համար համատեղ հավաքածուի վրա։ Այդ մասին ռեփերը հայտնել է իր ինստագրամյան էջում։ Նախագիծը ստացել է «Yeezy Gap Engineered by Balenciaga» անվանումը։ Առաջին հավաքածուն կներկայացվի 2022թ․-ի հունիսին։

View this post on Instagram

A post shared by ye (@kanyewest)

«Սա շատ հետաքրքիր համագործակցություն է։ Ես միշտ գնահատել եմ Gap-ի ուտիլիտարիզմն ու համակողմանիությունը։ Ես կիսում եմ այդ մոտեցումը հագուստ ստեղծելու հարցում։ Այդ նախագիծն ինձ թույլ կտա նաեւ միավորվել Յեի հետ՝ բոլորի համար ուտիլիտար նորաձեւություն ստեղծելու համար»,- ասել է Դեմնան։

Քանյե Ուեսթն ամերիկյան Gap ապրանքանիշի հետ իր համագործակցության մասին հայտնել է 2020թ․-ի հունիսին։ Առաջին իրը ներկայացվել է 2021թ․-ի ամռանը։ Այն վերամշակվան նեյլոնից պատրաստված վառ կապույտ բաճկոն էր։



© NEWS.am STYLE