Հրանտ Թոխատյանը նշում է 64-ամյակը. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

14:35   10 հունվարի, 2022

Հանրահայտ հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 64-ամյակը:

Թոխատյանը մասնագիտությամբ լեզվաբան է՝ ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Ավարտելուց հետո թատրոնի եւ կինոյի ապագա աստղը Օշականում աշխատել է, որպես ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչ:

13920446_955434721231530_5814765478814983064_o.jpg (278 KB)

Հրանտ Թոխատյանը Երեւանի կամերային թատրոնում աշխատանքի է անցել 1976 թ-ին: Դերասանը հանդես է եկել ամենաբազմաժանր ֆիլմերում ու ներկայացումներում՝ մարմնավորելով մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր կերպարների: Թատրոնում Թոխատյանի մասնակցությամբ ամենահայտնի ներկայացումներն են՝ «Նազար, նազար մինչեւ վերջ», «Կառավարական համերգ», «Կաբարե», «Խաթաբալադա», «Mea Culpa-Իմ մեղքը», «Դոն Ժուան Ավիա» եւ այլն: 

Դերասանը հանդիսանում է նաեւ «Շարմ» ընկերությանը տնօրենը, որը Ռուբեն Ջաղինյանի եւ Կարեն Ղազարյանի հետ հիմնադրել են 1991 թ-ին:

Հրանտ Թոխատյանը մեծ ճանաչում է վայելում նաեւ Հայաստանից դուրս: Հայ նշանավոր դերասանը մինչ օրս ակտիվորեն նկարահանվում է ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան նախագծերում:

NEWS.am STYLE-ը վերհիշել է Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ ամենահետաքրքիր նախագծերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք դիտել:

«Մեր բակը» (ֆիլմաշար)

«Մեծ պատմություն փոքր քաղաքում»

«Կորած-մոլորվածը Հայաստանում»

«Տաքսի «Էլի լավ ա»»

«Վերջին Մոհիկյանը» (հեռուստասերիալ)

Լուսանկարները՝ Հրանտ Թոխատյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE