Netflix-ը հայտարարել է «Կախարդի» երրորդ եթերաշրջանի արտադրության մասին

10:12   11 հունվարի, 2022

«Netflix» սթրիմինգային հարթակը հայտարարել է, որ «Կախարդը» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն 2022թ․-ի մարտին, հայտնում է Screenrant-ը։

Պարբերականը հայտնում է, որ ֆանտաստիկ շոուի շարունակության նախնական արտադրությունը պետք է սկսվի արդեն հունվարին եւ կշարունակվի մինչեւ 2022թ․-ի օգոստոսը։ Հայտնի է նաեւ, որ նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2023թ․-ի գարնանը։

Սերիալի երրորդ եթերաշրջանի հիմքում կլինի լեհ գրող Անջեյ Սապկովսկու «Արհամարհանքի ժամ» վեպը։ Շոուրաններ Լորեն Հիսրիկը հայտարարել է, որ դա իր սիրելի մասն է «Կախարդը» գրքերի շարքից։



© NEWS.am STYLE