Պակիստանցի դերասանը «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանում կկատարի արքայադուստր Դիանայի սիրելիի դերը

11:09   11 հունվարի, 2022

Երկրպագուները Netflix-ի «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանին առանձնահուկ են սպասում. այն նվիրված կլինի բրիտանական արքայական ընտանիքի պատմության ընթացքում ամենաաղմկոտ սկանդալին՝ արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի ամուսնալուծությանը։ Variety-ի հաղորդմամբ՝ նոր եթերաշրջանում դերասանական կազմին կմիանա պակիստանցի դերասան եւ պրոդյուսեր Խումայուն Սաիդը։

n5vBehzVBzUvFSj7RajxD9muQf8.jpg (18 KB)

Netflix-ի հանրաճանաչ շոուի շարունակությունում նրան բաժին է հասել վիրաբույժ Հասնաթ Խանի դերը, որը 1995-1997թթ․ եղել է արքայադուստր Դիանայի սիրելին։ Արքայադուստրը բժշկի հետ սիրավեպը դադարեցրել է, երբ ծանոթացել է եգիպտացի միլիարդատեր Դոդի Ալ-Ֆայեդի հետ։

Հինգերորդ եթերաշրջանի մանրամասները գաղտնի են պահվում։ «Թագը» սերիալում արքայադուստր Դիանայի դերը Էմմա Կորինի փոխարեն կկատարի Էլիզաբեթ Դեբիկին։ Արքայազն Չարզլի դերում կլինի Դոմինիկ Ուեսթը, իսկ նրա որդին՝ Սենան Ուեսթը, կկատարի արքայազն Ուիլյամի դերը դեռահասության տարիքում։

 Լուսանկարը՝ Netflix

 



© NEWS.am STYLE