Gucci-ն Վագրի տարուն նվիրված հավաքածու է թողարկել (ֆոտո)

15:12   11 հունվարի, 2022

Gucci նորաձեւության տունը նոր կապսուլային հավաքածու է թողարկել, որը նվիրված է Վագրի տարուն։ Ապրանքանիշը նաեւ էքսկլյուզիվ պոպ-ափ խանութներ է բացել, հայտնում է Buro24/7-ը՝ վկայակոչելով Hypebae-ն։

1-2.jpg (396 KB)

Նոր հավաքածուն 1960-ականների «Flora» մոտիվի վերամշակման շնորհիվ ընդգծում է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեի մոտ լինելը բնությանը։

2-2.jpg (315 KB)

Հավաքածուում ներառված են մետաքսյա դասական վերնաշապիկներ, հուդիներ, շապիկներ, տաբատներ եւ շրջազգեստներ, ինչպես նաեւ GG մոնոգրամով բոմբերներ։ Հավաքածուի վառ տարր են դարձել ամբողջովին էկոլոգիական ժապավենները։

3-2.jpg (305 KB)22-1.jpg (326 KB)



© NEWS.am STYLE