Netflix-ի սերիալն աղմուկ է առաջացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը ներկայացվել է պատմական սահմաններով

18:01   10 հունվարի, 2022

Քարտեզը, որն օգտագործվել է Netflix սթրիմինգային հարթակի սերիալներից մեկում, լուրջ իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Բազմասերիանոց ֆիլմում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, Հայաստանը ներկայացվել է իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը, հայտնում է ermenihaber.am-ը։

Այդ փաստին առաջինն ուշադրություն է հրավիրել Թուրքական ծովային եւ գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS), որն այդ փաստը համարել է Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության թիրախավորում։

fireshot_capture_034_netflix_in_turkiye_topraklarinin_bir_kismini_buyuk_ermenistan_in_bir_turkdegs_org.png (359 KB)

Թեմային անդրադարձել է նաեւ «Yeni Akit» թերթը, որը, վկայակոչելով բազմաթիվ դժգոհ թուրք քաղաքացիների կարծիքները, պահանջում է, որ Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը միջոցառումներ ձեռնարկի եւ ամենախիստ պատժամիջոցներ կիրառի Netflix-ի դեմ։



© NEWS.am STYLE