Ելենա Պրոկլովային Մոսկվայում շտապ հոսպիտալացրել են․ լրատվամիջոց

19:01   10 հունվարի, 2022

Ռուս դերասանուհի Ելենա Պրոկվոլան հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է Ren.tv-ն իր տելեգրամյան ալիքում։

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ 68-ամյա արտիստը մի քանի օր առաջ ունեցած կաթվածից հետո հայտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Ավելի վաղ նա գանգատվել է գլխապտույտից եւ բարձր ճնշումից։

Սեպտեմբերին Պրոկլովան Day.ru պարբերականին հայտնել է, որ տառապում է ասթմայով, այդ պատճառով որոշում է կայացրել Մոսկվայից Սոչի տեղափոխվել։ «Այո՛, ես շատ եմ սիրում կովկասյան ափը։ Ես հիվանդություն ունեմ՝ ասթմա։ Այնտեղ ինձ շատ լավ եմ զգում»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE