Դրեյքը դարձել է ամենահանրաճանաչ ռեփերն Ինստագրամում

16:14   11 հունվարի, 2022

Կանադացի երգիչ Դրեյքը դարձել է ամենահանրաճանաճ ռեփերն Ինստագրամում․ այսօր նրա հետեւորդների քանակը գերազանցել է 100 միլիոնը։ Երաժիշտն այդ կերպ առաջ է անցել հիփ-հոփի ոլորտում իր գործընկերներից։

Վերջին շրջանում ռեփերի անունը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցներում։ Նախ, Դրեյքը վերջապես հաշտվել է Քանյե Ուեսթի հետ, որի հետ կոնֆլիկտը շարունակվում էր մի քանի տարի։ Երաժիշտները վերջապես ընդհանուր լեզու են գտել եւ նույնիսկ համատեղ շոու են ներկայացրել, որը նրանց երկրպագուների համար իսկական նվեր է դարձել։

Երկրորդը, ռեփերը «Գրեմմի» մրցանակի հավակնորդների շարքից հեռացրել է իր անունը․ մրցանակաբախությունը վերջին շրջանում իր լավագույն ժամանակները չի ապրում։ Այդ որոշումը զարմացրել է շատ օգտատերերի եւ Դրեյքի նկատմամբ ավելի շատ ուշադրություն է սեւեռել։

Ըստ Graziamagazine-ի նյութերի



© NEWS.am STYLE