«Գեղեցիկ եռյակ». Սոֆի Դեւոյան կրտսերը ջերմ լուսանկար է հրապարակել տատիկի ու մայրիկի հետ

10:42   11 հունվարի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։devoyan.jpg (123 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք վառ հագուստ եւ դիմահարդարում են ընտրել։ «Ինձ ուժ տվող երկու Իմ Ամենաուժեղները»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է պարուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ եռյակ», «հիասքանչ եք»։

image_6487327-29.JPG (163 KB)

Ավելի վաղ Սոֆին հրապարակել էր ծնողների լուսանկարը։ Կադրերում երգչուհի Զարուհի Բաբայանը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Գժվում եմ իրանց համար։ Ընտանիքի իմ ամենալավ օրինակն են»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆին։



© NEWS.am STYLE