«Սիրուն». Սիլվի Բարկովայի լուսանկարը Մումբայից

22:39   11 հունվարի, 2022

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

image_6487327-37.JPG (247 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սիլվին սպիտակ տոպ է կրում, որը համադրել է մուգ գույնի տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Դու գաղտնի չես սիրում ինձ, ես բացահայտորեն չեմ մտահոգվում»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել․ «Սիրուն»։

image_6487327-16.JPG (182 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սիլվին պուտավոր տոպ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ նուրբ վզնոց, ականջօղեր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE