«Մարմնի փոխակերպումը կյանքի փոխակերպում է». Լիլիթ Բասյան (ֆոտո)

12:45   11 հունվարի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

image_6487327 (1)-15.JPG (127 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիլիթը սեւ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Նա բնական շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում Լիլիթը նշել է, որ մարմնի փոխակերպումը կյանքի փոխակերպում է։ «Երբ կա ավելորդ քաշի կոմպլեքս, դուք ամբողջ ուշադրությունն ուղղում եք դրան։ Ձեր բոլոր մտքերը այն մասին են, թե ինչպես նիհարել: Երբ դուք հաղթահարում եք այս բարդույթը, ձեռք եք բերում նոր մարմին, դուք ունենում եք ինքնավստահություն։ Դուք սկսում եք հավատալ ձեզ, քանի որ ավելորդ քաշը հաղթահարելուց հետո ինքներդ ձեզ ասում եք՝ եթե կարողացա անել սա, նշանակում է՝ կհաղթահարեմ նաև այլ խոչընդոտներ։ Այժմ ձեր մտքերը հանգիստ են, կան նոր մտքեր, թե ինչպես առաջ գնալ: Քաշ կորցնելը նոր հնարավորություններ է բացում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Нет описания.

Ավելի վաղ Լիլիթը լողափնյա լուսանկար էր հրապարակել։ Նա վառ կանաչ լողազգեստ էր կրում։ Սննդաբանի մազերն արձակված էին, նա շպարված չէր։ Լիլիթը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE