«Երեւանը սիրո քաղաք է, հուսամ՝ անսեր մարդիկ դա հասկացել են». Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ

14:13   11 հունվարի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

271702092_483489363145243_1245687810643710128_n.jpg (224 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Արեւիկը պատկերված է ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Երեւանը սիրո քաղաք է, հուսամ՝ անսեր մարդիկ դա հասկացել են»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

271765228_483489359811910_3792605880576643249_n.jpg (214 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Մայր ու դուստր նմանատիպ հագուստ էին կրում։ «Ուղարկում ենք անվերջ դրական լիցքեր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE