«Տարին սկսել ծանր վիրուսով, 5 օր անցկացնել անկողնում, բայց ես մնում եմ լավատես». Արմինկա

11:39   11 հունվարի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջում՝ մեկնաբանություններում պատմելով, որ տարի սկսել է ծանր վարակով։

arminka.jpg (122 KB)

«Տարին սկսել ծանր վիրուսով, 5 օր անցկացնել անկողնում։ Բայց ես մնում եմ լավատես, ընդունում նոր տարվա մարտահրավերներն ու ասում՝ բարև, ինստագրամյան ընկերություն։ Դուք ինչպե՞ս եք սկսել տարին»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

271404764_414483770371009_3198450181535805654_n(1).jpg (151 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում, տաբատ, որոնք համադրել էր մանուշակագույն պիջակի հետ։ Արմինկան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ Երգչուհին, որը բնակավում է Միացյալ Նահանգներում գրառումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE