Ոճային․ Մարի Ավանեսյանի լուսանկարը Փարիզից

17:49   11 հունվարի, 2022

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

image_6487327-38.JPG (212 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ բլուզ է կրում, սեւ տաբատ, որոնք համադրել է մուգ բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ պայուսակ, գլխարկ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։

image_6487327 (5).JPG (188 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին դահուկներով էր ու տաք հագուստ էր կրում։ «Տարվա ամենահիասքանչ եղանակն է»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE