14:44 11 հունվարի, 2022Ռուս դերասան եւ հեռուստահաղորդավար Գարիկ Խարլամովը Ինստագրամում հրապարակում է արել՝ պատմելով իր հոսպիտալացման մասին։
View this post on Instagram
«Անսպասելիորեն պարզվեց, որ բացի քովիդից՝ մոլորակում մնացել են նաեւ անգինան եւ գրիպը։ Այդ պատճառով տարին ինձ համար այնքան էլ լավ չի սկսվել»,- նշել է Խարլամովը։ Դերասանը կատակել է, որ կիսազառանցանքի վիճակում իր մոտ սոցիալական ցանցում իր մասին պատմելու տարօրինակ ցանկություն է առաջանում։
«Ոչ մի անգամ 39,6 աստիճանի ջերմությամբ հրապարակում չեմ արել։ Սա առաջինն է։ Ի՞նչ է մտքիդ գալիս ջերմության դեպքում։ Ուրիշ ոչինչ, բացի սա հրապարակելու տարօրինակ ցանկությունից։ Ինչո՞ւ է դա ինձ հարկավոր։ Առհասարակ հարկավոր չէ՞։ Ինչո՞ւ եմ ես սա արել։ 39,6: 40-ում արդեն չես հրապարակի։ Թեեւ ես 40 տարեկան եմ։ Եվ ես հրապարակեցի։ Վերջ, զառանցանքն անցավ։ Մի հիվանդացեք»,- նշել է Խարլամովը։