«Առավոտյան շոու» սերիալը երրորդ եթերաշրջան կունենա

18:12   11 հունվարի, 2022

Apple TV+ սթրիմինգային ծառայության «Առավոտյան շոու» սերիալը երրորդ եթերաշրջան կունենա, հայտնում է Deadline-ը։

«Հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է «Առավոտյան շոուն» վերջին երկու եթերաշրջանների ընթացքում թափ հավաքում՝ հետաքննելով արդիական սյուժեներ, որոնք արձագանք են գտնում ամբողջ աշխարհում լսարանի շրջանում եւ անհավանական հետաքրքրաշարժ են»,- նշել է Apple TV+-ի ծրագրային բաժնի ղեկավար Մեթ Չերնիսը։

«Առավոտյան շոուի» առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019թ․-ին։ Սերիալի սցենարը հիմնված է լրագրող եւ հաղորդավար Բրայան Սթելթերի «Առավոտյան շոու․ հեռուստատեսության անողոք աշխարհը» գրքի վրա։



© NEWS.am STYLE