Սիրահարված երկրպագուն փորձել է մտնել Քենդալ Ջենների տուն

20:11   11 հունվարի, 2022

Ամերիկացի Առնոլդ Բեբքոքը փորձել է ներխուժել մոդել Քենդալ Ջենների տուն, հայտնում է TMZ-ն։

Իրավապահ մարմինների աղբյուրները պնդում են, որ 31-ամյա երկրպագուն շրջանի մերձակայքում օրեր շարունակ փնտրել է Քենդալին։ Ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդուն, ինչից հետո նա, միեւնույն է, շարունակել է սպասել մոդելին։

Մի քանի ժամ անց ոստիկանությունը բաց  է թողել Բենքոքին։ Նրա դեմ մեղադրանք առաջադրելու համար առավել ծանրակշիռ իրավախախտումներ են հարկավոր։ Սա Քենդալի առնչությամբ Առնոլդի վերաբերյալ առաջին գործը չէ։

 



© NEWS.am STYLE