Տոպ, լայնեզր գլխարկ․ Էմմա Սապունջյանի հրապարակումը Եգիպտոսից

23:19   11 հունվարի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարով։

View this post on Instagram

A post shared by Emma Sapunjyan (@emma.sapunjyan)

Ինտագրամյան էջում հրապարակված նոր կադրերում Էմման կրում է սպիտակ տոպ, նույն երանգի վերնաշապիկ, լայն տաբատ։ Դերասանուհու կերպարն ամբողջական են դարձնում լայնեզր գլխարկն ու սպորտային կոշիկները։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։

271463051_468214198085278_8750144028793018013_n(1).jpg (246 KB)

Նշենք, որ օրերս հրապարակված նոր կադրերում Էմման կերպարանք է ընդունել եգիպտոսյան գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում էր սպիտակ երանգի վերնաշապիկ-զգեստ, որն էլ համադրել էր ամառային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջական էին դարձնում գոտին եւ արեւային ակնոցը։ Էմմայի վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ «Եկել եմ ծով, երջանիկների թիվն աշխարհում մի հոգով ավելացավ...», - գրել էր դերասանուհին, ապա հավելել՝ #էմուլիկըերջանիկա հեշթեգը։



© NEWS.am STYLE