Բելլա Հադիդը նկարահանվել է Victoria's Secret-ի նոր արշավում՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան

23:57   11 հունվարի, 2022

Սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի՝ Սուրբ Վալենտինի օրվան նվիրված գովազդային արշավին: Նոր հավաքածուում տեղ են գտել կրծկալներ, փայլուն ժապավենով Bombshell վարտիքներ, ծաղկային ժանյակով գոտիներ, բոդիներ, ինչպես նաեւ գիշերազգեստներ։ Հավաքածուն արդեն ներկայացված է Victoria's Secret-ի պաշտոնական կայքում: Արժեքը տատանվում է 15-ից մինչեւ 120 դոլար:

1641901401577101.jpg (458 KB)

Ավելի վաղ բրենդի ամբասադորների թվին են միացել Նաոմի Օսական եւ Հեյլի Բիբերը: Թենիսիստուհին արդեն մասնակցել է «VS Voices»-ի ձայնագրությանը, իսկ մոդելը հայտնվել է ընկերության գովազդային արշավում։

164190140346411.jpg (261 KB)

Աղբյուրը՝ Buro24/7


© NEWS.am STYLE