«Իմ կյանք». Լիլուն հիացրել է երեխաների լուսանկարով

13:42   12 հունվարի, 2022

Երգչուհի Լիլուն հրապարակել է երեխաների լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

image_6487327 (2)-11.JPG (239 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պատկերված են երգչուհու երեխաները՝ որդին եւ դուստրը։ «North Hollywood-ում այսօր ամառ էր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը՝ օգտագործելով «իմ կյանք» հեշթեգը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել փոքրիկներին․ «Համով բալիկներ», «անհոգ մանկություն ձեզ»:

270139612_3113481538887628_1100005773740934324_n(1).jpg (175 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին գրկել էր դստերը։ Լիլուն շագանակագույն տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր ընդգծված շպար։ «Մամայի աղջիկ», - գրել էր երկու երեխաների երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE