Երեք տարվա դադարից հետո «Օսկար» մրցանակաբաշխությունը հաղորդավար կունենա

12:12   12 հունվարի, 2022

Երեք տարվա դադարից հետո «Օսկար» մրցանակաբաշխությունն անց կկացի հաղորդավարի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով «Hulu Originals & ABC Entertainment»-ի նախագահ Քրեյգ Էրվիչի խոսքերը։

Չի հստակեցվում, թո ով կվարի 94-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ «Կարող էի ես լինել»,- կատակել է Էրվիչը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

2018թ․-ին շոուն վարում էր կատակերգու, դերասան եւ սցենարիստ Ջիմի Քիմելը։ 2019թ․-ին արարողությունը պետք է վարեր դերասան Քեւին Հարթը, սակայն նա ԼԳԲՏ հանրության վերաբերյալ իր կտրուկ արտահայտությունների պատճառով բարձրացած սկանդալի հետեւանքով հրաժարվել էր մասնակցությունից։

Կազմակերպիչները վարողի չեն ներգրավվել նաեւ 2020թ․-ին։ 2021թ․-ին կորոնավիրուսի բռնկման պատճառով արարողությունն անց է կացվել խառը ձեւաչափով՝ միաժամանակ մի քանի վայրում։

 



© NEWS.am STYLE