Բրիտանացի զինվորականները ծովահեններին վախեցնում են Բրիթնի Սփիրսի երգերով

11:29   29 հոկտեմբերի, 2013

Ամերիկյան 31-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը սոմալացի ծովահենների համար սպառնալիք է դարձել: Ըստ NME-ի, բրիտանական Ռազմածովային ուժերի զինվորականները Սփիրսի երգերն օգտագործում են, որպեսզի Աֆրիկայի արեւելյան ափին վախեցնեն սոմալացի ծովահեններին:

Սոմալիի ափերի լողացող նավերի վրա հնչում են փոփ աստղի հիթերը, ինչպես, օրինակ, «Oops! I Did It Again»-ը եւ «Baby One More Time»-ը: Սոմալացի ծովահեններն ատում են արեւմտյան երաժշտությունը, ինչն էլ նրանց ստիպում է հեռու փախչել ափամերձ շրջաններից:

«Ծովահեններն այդ երգերից փախչում են, ինչպես կրակից: Պատկերացնում եմ, որ եթե մենք օգտագործենք Ջասթին Բիբերին, այդ արդեն կլինի Վիեննայի կոնվենցիայի խախտում»,- հավելել է ՌԾՈւ-ի սպա Սթիվեն Ջոնսը:

Հիշեցնենք, որ վերջերս Սփիրսը ներկայացրեց Work Bitch սկանդալային հոլովակը: Աստղի բաց կերպարները համակարգչային մշակում են անցել: Իսկ համացանցում հայտնվել են հոլովակի՝ առանց ֆոտոշոփի կադրերը: HOAX ընկերությունը զբաղվել է երգչուհու մարմնի խնդրահարույց հատվածների «մաքրմամբ»: Փոքրացրել են աստղի ազդրերը, մշակել են փորի մկաններն ու իրանը: Բրիթնին, ով պարծենում էր, թե ինքնուրույն կարողացել է նիհարել նկարահանումների համար, չի մեկնաբանել մերկացումը:



© NEWS.am STYLE