Ոճային. Մերի Երեմյանի երեւանյան «street style»-ը

14:13   12 հունվարի, 2022

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

image_6487327-39.JPG (273 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին բաց գույնի սպորտային կոստյում է կրում, որը համադրել է մոխրագույն վերարկուի հետ։ Մերին արձակել է մազերն եւ սեւ երկարաճիտներ ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։

269611535_314141867382310_1944659730341211597_n(1).jpg (290 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին բաց գույնի բլուզ էր կրում, ջինսե տաբատ, որոնք համադրել էր շագանակագույն տաք բաճկոնի եւ երկարաճիտների հետ։ Մերին արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Նա հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն օգտագործել էր «սիրելի եղանակ» հեշթեգը։



© NEWS.am STYLE